Thursday, October 15, 2015

Ներոնի մանր մուտիլովկաները կամ հաց և կայֆավատ

— Ո՜վ Ներոն, աստվածների թոռ և տնվոր Oլիմպոսի, թույլ տուր զեկուցել։
— Խոսի՛ր։
— Գաղութներից մեկում խռովություն է կարծես հասունանում։ Տեղապահը խարդավանքներ է դյութել, մեր ազդեցությունից ուզում է սպրդի դուրս, ուզում է գահը առանց մեր օգնության պահել այլևս։
— Հիսուն հազար կենտուրիոն ղրկեք, թող ցբխեն նա խ$#։
— Կեսարն ապրած կենա, կենտուրիոնները լիգերին են էս պահին ցբխում ու մի քիչ էլ բաբելոնցիքին։ Իսկ էս պրինցիպատը, ամեն դեպքում, մեր դաշնակիցներն ա համարվում։ Կողքից լավ չի նայվի։
— Տա՜կ… լավ, կանչի ստեղ, գցենք առյուծների բերանը։ Համ էլ կուրախանանք։
— Զևսի որդի, էդ գավառականները մուտիլովշիկ են, հիշում ե՞ս մեկին բերինք է՝ առյուծի բերանը գցելու… անունն էլ Սաքո էր թե Սմբո, կարծեմ… մի խոսքով կռուտիտ եղավ, ռեյտինգը բարձրացրեց, հետ գնաց… Արժի՞, որ սրանն էլ բարձրացնենք…
— Տա՜կ… լավ, ուրեմն մարդ ղրկի թող գնա ներքին մուտիտներ անի, խառնի, գահի հավակնություններ ունենա, էդ գավառականները հանգստանան, տեղը բերեն Ներոնն ով ա…
— Հերակլեսի հալալ եղբայր, էդ լավ ես ասում… բայց ու՞մ ղրկենք։ Կորբուլոնի գործերը հեչ լավ չեն, Հռուֆուսին ղրկել ես, ո՜վ Օգոստոս Գերմանիկոս, Յանդեքսին ցբխի…
— Վինդեքսին, է՛շ…
— Հա, Վինդեքսին… է, մարդ չմնաց։
— Վաշումատ, արա, ինչ Վինդեքս, ինչ յանդեքս… էն Ամուս Աբրիմուսին ղրկեք, թո էթա… կակ ռազ ստեղ աչքս արդեն մազոլիտ ա անում… ոբշեմ կամ դրան ղրկեք, կամ վաբշե քառատեք նախ$#…
— Ո՞ր Աբրիմուսին, ո՜վ Կեսար։
— Էն Ամուս Աբրիմուս Իմբեցիլուսին, էն, Պարվուլուսցուն էլի… չհիշա՞ր…  էն է, որ հռոմեերեն չի հասկանում համարյա։
— Բայց, ո՜վ Ներոն, Քրոնոսի թոռ, ախր ո՞նց կլինի… դա… դա սկի իրա լեզուն չի հասկանում…
— Նախ, նենց չի, որ էդ գավառի մնացած կուսակալները մտքի տիտաններ են… Գալուս Սականուսին հեչ լսել ե՞ս։ Հետո՝ փողին մուննաթ, թող գնա փող թափի, իրանին հասնի… չհասնի՝ կկանչես մաշկը հանենք, տիկ սարքենք… կարող ա՞ էս նեղ մաջալին, որ ամեն շուն ու գալլ գլուխ ա բարձրացրել, պտի գանձարանիս չեղածը ինչ որ գավառի վրա ծախսեմ։ Ղրկեք թո էթա…
— Բայց նա իսկի հռոմեացի չի…
— Հլա իրան հարցրա՞...
— Ներիր, որ երկարացնում եմ, ո՜վ Հերայի զավակ, ուղղակի էնտեղ արդեն էտենց նախադեպ եղել ա՝ առևտրական Գագալուսի հետ… բամփին գլխին, հարցը փակվավ։
— Այ տեսնու՞մ ես, ստրուկ, թե ինչումն ա մեր տարբերությունը։ Էդ հասարակ բանը չես ջոկում, որ նրա գլխին բամփողը ներսից էր, սրանը՝ դրսից։ Մենք ենք բամփողն էլ, դոմփողն էլ… Սրա պոչը մե՛ր ոտի տակ ա, ոչ թե նրանց։ Սրան իմ կենտուրիոններից ամենահետինը կարա բամփի, հետո ֆռռացնի մի հատ էլ բամփի։ Էդ քեզ ունոս... մեկ, էլի, այսինքն։ Դուոս. եթե Գագալոսն իրան Գագալոս սարքող Սալուտոս Ռոբոսին ի վերջո դավաճանեց, ապա սա ավելի շուտ իրա աղիքները կուլ կտա, քան իմ մասին մի ծուռ միտք անգամ կմտածի… Դրա նմաններին լավ գիտեմ. ես իրենց պապան եմ, ճիշտն ու աստվածը։ Գրազ կգամ իմ քնարի վրա, որ դրա կուբիկուլոնում իմ կիսանդրին կա դրված ու սա իմ կուռքին զոհաբերությունա ա անում ամեն իրիկուն։
***
— Ո՜վ Ներոն, աստվածների թոռ և տնվոր Oլիմպոսի, թույլ տուր զեկուցել։
— Խոսի՛ր։
— Էն Աբրիմուսին քո հրամանով ղրկինք էն պրինցիպատ։
— Է՞…
— Ընդհանուր քաքմեջ ա արել ամեն ինչ, սաղ վրեն կայֆավատ են լինում, բայց էնտեղի սենատում եռեսուն տոկոս վ իտոգե վերցրեց։ Առավ, ավելի ճիշտ։
— Իրավ եմ ասել՝ հաց և կայֆավատ… տեսնում ե՞ս, ստրուկ… Ինձ Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս են ասում, ես աստվածներից եմ սերում ու մեծ մուտիտների մեջ եմ։ Էդ ստից մուտիլովկեն ի՞նչ ա, որ չանեմ։ Դե հմի կարաս էդ Աբրիմուսին կանչես, վիզն օլորենք։ Վաղուց արենայում մի կարգին բեմադրություն չենք արել։ Հետո ես կերգեմ «Տրոյայի վախճանը»...

No comments:

Post a Comment