Tuesday, July 19, 2016

Խառնուխուճուճ մտքեր չօբյեկտիվ իրականության մասին

Մենք բոլորս խաղ ենք խաղում մեր ծննդյան փուչ օրից…

Տարածության ու ժամանակի բացարձակության (առանձին վերցրած) հերն անիծողը՝ Էյնշտեյնը, կամ ինչպես նրան արտասահմանցիք են մեծարում՝ Այնշթայնը մեռավ գնաց, էդպես էլ չհամակերպվելով միկրոաշխարհում օբյեկտիվ իրականության բացակայության գաղափարի հետ։ Բիձուն թվում էր, թե էդ օբյեկտիվ իրականությունը չի կարող հավանականությունների ու պատահականությունների վրա հիմնված լինել, կամ, ինչպես բիձեն ինքն էր ասում. «Աստված զառ չի գցում»։


Բիձոյին մեղադրելու էլ չի. ախր իր վախտով վիդեոխաղեր չկային… Կասեք. ի՞նչ կապ ունի վիդեոխաղը ԷյնԱյնշթայնի ու քվանտային մեխանիկայի հետ։ Ունի։ Քուեյք, Մեդալ կամ Դում բոլորդ էլ խաղացած կլինեք։ Պարզ ա չէ՞, որ երբ էդ (կամ նմանատիպ ցանկացած այլ. ես սրանց անունը տվի, քանի որ հին մարդ եմ) խաղերի հերոսի դերը ստանձնելով գնում ես վիրտուալ թշնամիներիդ կոտորելու, էդ թշնամիները համակարգչի կողմից «նկարվում են» էն ժամանակ միայն, երբ հայտնվում են քո տեսանելիության տարածքում… Ինչի՞ մենակ թշնամիները… ողջ կարծական իրականությունն ա «ռենդեր» արվում մենակ էն ժամանակ, ու մենակ էն տարածքում երբ ու որտեղ գտնվում ես դու, կամ ցանցային խաղի ժամանակ՝ նաև այլ «դիտորդներ» (այսինքն որպես էդպիսին հանդես եկող այլ խաղացողներ)։ Մնացած «կարծական իրականությունը» մենքենան հո անտեղի ռենդ չի՞ անի՝ անիմաստ ծախսելով իր հաշվողական ռեսուրսները
Տեսնես՝ որ ժամանակի ինչ որ մի պահի ասենք՝ երրորդ մասիվում ոչ ոք չլինի, կոսմոսից էլ երրորդ մասիվին էդ պահին ոչ մի տիեզերագնաց կամ նկարող սարք չնայի/դիտարկի, երրորդ մասիվը օբյեկտիվորեն գոյություն կունենա՞։ Հնարավոր ա՝ ոչ։
Նման չի՞ միկրոաշխարհի անորոշությանը, որ էս կամ էն որոշակի վիճակին չի գալիս, քանի նայող, դիտող չկա ու, հակառակը, հենց նայում են, որոշակիանում է (որ տեսար, էլ ի՞նչ հավանական վիճակների խնդիր կա. Էնա տեսար էլի)։

Մի խոսքով՝ վսյա նաշա ժիզն իգռա։ Փաստորեն ա՝ աշխարհն անորոշ ու կարծական ա, մենք էլ էդ կարծական աշխարհում Դում ենք խաղում… (կամ ավելի շուտ՝ մեզնով են խաղում…) Կամ՝ Կազակի։ Կամ՝ Պոկեմոն գո։ Կամ՝ Մաֆիա։ Հա, թերևս Մաֆիա։ Որովհետև, վերոնշյալից բացի, մի մոմենտ էլ կա. Մաֆիան դերային խաղ ա, որտեղ խաղացողները դերերը ստանալուց հետո համապատասխան կեցվածք են ընդունում։ Շերիֆի քարտ ստացածը երկու րոպեում ներծծվում ա մլիցու հոգեբանությամբ, ղառի վալետ քաշածը՝ սկսում աջ ու ձախ խաբել ու ստել։ Այսինքն՝ ամեն ինչ կախված ա քարտերից. նայած թե ինչ ես քաշել... նայած թե ինչ միջավայրում ես ծնվել, հացդ ոնց ես վաստակում։ իսկ և իսկ ինչպես կյանքում։

Րաֆֆու Սամվելը կարծեք թե դրական հերոս ա, բայց ուզածդ իրավաբան կասի, որ յուրաքանչյուր քրեական օրենսգիրք ավելի մեղմ արարքների համար 8-15 տարով Ալթայից անդին անվճար պուտյովկա  ա նախատեսում։ «Սամվելի կերպարը» չարչրկված թեմայով գրված ցանկացած շարադրություն իրավաբանական տեսակետից արգելված գրականություն պիտի համարվի։
… Հասցրել են… էլ տեղ չեն թողել… այլընտրանք չի մնացել էս անզոր իրավիճակում… իսկ օրենք ու սահմանադրական կարգ հարգելու կոչ են անում էդ նույն օրենքն ու կարգը առավոտից իրիկուն կոխոտողներն ու անպատիժ մնացողները… ի վերջո նպատակն արդարացնում է միջոցները…

Արդարացնում է՞… Մարդ է սպանվել… ՄԱՐԴ… դե գնա մասնակցիր իր հոգեհանգստի արարողությանը ու ներկաներին բացատրի, որ էդ մարդը ընդամենը միջոց էր... Հրեշին սպանողն ինքն է հրեշի վերածվում… կամ էլ ուրիշ հրեշների ճամփեն բացում…

… Հրե՞շ… տո ջհաննամը թե հրեշի չեն վերածվի… գոնե նոր, գոնե՝ ավելի կիրթ հրեշներ կգան ու էս հոգնած, անգրագետ, անդուր, ցինիկ, անկուլտուրական, փնթի հրեշներից կազատվենք գոնե, սրտներս գոնե կհովանա… Առանց արյուն թափելու եղած հրեշներին մեկ է, չես լարելու…

… Սրտներս կհովանա՞ որ… ախր տաս տարի հետո չենք էլ հիշելու էս հրեշներին, եթե, Աստված մի արասցե, ուրիշ հրեշների կրակոտ շնչներից ենք խորովվելիս լինելու… Հրեն, նախորդներին արդեն փառաբանողներ ու երանի տվողներ կան… էն վախտ կմտածեյի՞նք, որ արածները ներելու ենք, կամ մոռանանք…
Ու էսպես շարունակ, մոռանալով, որ օբյեկտիվ իրականություն գոյություն չունի, նստած ինքներս մեր հետ կռիվ ենք տալիս (էս գրառումս հենց կոմպի դեմը նստած կռիվ տվողններիս համար ա), իրարից նեղանում, իրար ուշունց տալիս՝ ապացուցելով էդ չեղած օբյեկտիվ իրականության գոյության փաստը։ Մեր ընկալած, մեր հասկացած, մեր ապրված օբյեկտիվ իրականության, որը դիմացինիդ համար ոչ ընկալված է, ոչ ապրված, հետևաբար ոչ էլ օբյեկտիվ։

Նենց կուզեի էս Դումի փոխարեն, օրինակ՝ Տետրիսի մեջ հայտնվեի (գոնե մի առ ժամանակ կարելի կլիներ հանգիստ պառկել, քանի վրեդ մեկ ուրիշին չեն փռել), կամ, օրինակ, Քարդաշյանի էն թազա անդրոիդ խաղում։ Բայց դե՝ հո իմ ուզելով չի։

No comments:

Post a Comment