Thursday, October 6, 2016

Չարագույժ բալլադ կանխատեսելի ելքերի մասին

Աշնան կեսին, մի oր երբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես ախմախ էջեր, պրոֆիլներ հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, տեսա հանկարծ մի լուր՝ կայքում.
«Լիսկան գնաց… նրան հանին… ցնծություն է մարզի միջին»։
«Վիրուս կլնի, մրմնջացի, ախմախ լուր է կայքի միջին,
Ախմախ լուր է, ուրիշ ոչինչ»։

Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ հոկտեմբեր էր,
Իմ ռետինա մոնիտորս շուք էր գցել հատակիս խոր․
Անձկում էի պոռնո սայթին և զուր նստած ֆեյսբուքում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ էն պոռնոն,
Որի փասքոդ չկա ձրի անծայրածիր ինտերնետում:
Կամ էլ Յուքոմն էր մեղավոր…

Բայց ամեն լայք, ամեն շեյրինգ ֆեյք թվացող էն լավ լուրի
Համակեց ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած օրգազմներով,
Եվ որպիսի կայֆս վանեմ և այդ լուրը կարգին ստուգեմ,
Ռելոադ արի կայքը վախով․ «Ազերին է մտել շախով,
Ինչպես Սամվելն ասաց, գուցե, որ իմ պառոլն առնի տանի։
Ազերին է, ուրիշ ոչինչ»։

Եվ սրտապինդ ու անվարան քոմենթ գրիմ լուրի տակին՝
«Պարոն, ասի, կամ թե տիկին, ներեցեք ինձ՝ չսխալվեցի՞ք,
Փաստ է, որ ես անհավատ չեմ, բայց դուք այնպես բան գրեցիք,
Կայքում այնպես լուր դրեցիք, արդյո՞ք միայն լայք մուրացիք,
Թե՞ իսկություն տարածեցիք»։ Պատասխանը երբ կարդացի,
Իմ աչքերը ճպճպացրի։

— Ախմախ, — ասին,— անհավատ շուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե մեյմուն,
Սև դժողքի խորքից եկած, մարզից սնված, ատելի մեզ,
Լիսկան՝ մարզպետն այդ մեղսական ու համոզված կուսակցական
Հիմա հակեց ու կռացավ, և այս օրով արևակեզ
Դիմում գրեց վարչապետին, Կարենին մեր արևատես,
Եվ հետ չի գա… երբեք այլևս…

Դեպի լուրն այդ սարսափահար նայեցի ես կանգնած երկար,
Ու երազներ տեսա բազում երկրի մարդուն անմատչելի,
Լռություն էր սակայն անծայր և խավար էր սակայն անձայն,
Ու մթնում այդ միայն մի ձայն, մեն ի բառ էր լսվում՝ կգա՜…
Ու իմ սրտում հավատացի, որ մարզպետն այդ կգա կրկին։
Լոկ պիառ է, ուրիշ ոչինչ։

Եվ մարզպետն այդ անկիրթ, անմեռ, նստած է դեռ, նստած է դեռ
Միներվայի գունատ անդրուն, հենց մեր դիմաց, չար ոգու պես,
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող։
Իսկ լապտերը վերից վառվող՝ շպրտել է շուքն իմ երկրիս,
O՜ մեր հոգին տարուբերվող շուքի տակից այդ ահատես
Չի բարձրանա երբեք այլևս։
Էդգար Ախմախ Պո

No comments:

Post a Comment