Thursday, November 24, 2016

Չինովնիկն ու հրեշը

— Գիտեմ, ինչու ես եկել,— ասաց հրեշը,— հիմարություն է ուզածդ, բայց ես կօգնեմ քեզ։ Դու ուզում ես քաղաքական հենարան ու ուզում ես կիսես պատասխանատվությունը... ու էլի հինգ բան էլ ես ուզում, որ էդքան էլ չհասկացա, բայց դե, անցած լինի...
Ու հրեշն բարձր ծիծաղեց։

— Լավ, դու ճիշտ ժամանակին ես եկել։ Ես մի թուրմ կպատրաստեմ ու մի բարաթ կտամ։ Գիշերը մի չղջիկ կբռնես, կտաս դրանից շաուրմա սարքեն, կետչուպ֊մայոնեզով, բայց առանց թթու վարունգի կուտես, հետո կստորագրես էդ բարաթը ու կթողնես Թոխմախի մուտքի դիմաց։ Էդ ժամանակ կստանաս դու քո քաղաքական հենարանը։
Բայց ցավոտ կլինի։ Քո կողքի բոլոր մարդիկ կասեն, որ դա հիանալի որոշում էր, կգովերգեն արարքդ, կասեն, որ էդպիսի կառավարիչի երբեք չեն հանդիպել։ Բայց հիշի՛ր. դու կսկսես նմանվել քո քաղաքական հենարանին, քո նախորդին, բոլոր նախորդներին... քո ամեն քայլը ֆեյսբուքում կքննարկվի ու կքննադատվի, քեզնից կհիասթափվեն... քեզ տրոլլ կանեն... ձեռ կառնեն... պատրա՞ստ ես...

— Այո՛։

— Հիշի՛ր, հենց ստացար քո քաղաքական հենարանը, այլևս երբեք հին կերպարիդ չես կարող վերադառնալ։ Իսկ եթե մինչև գարուն հենարանդ քեզ չսիրեց, երես կթեքեն քեզնից քո խորհրդականներն ու օգնականները, դու կմեռնես, բայց կշարունակես ապրել որպես դիակ... քաղաքական դիակ... կվերածվես ծովի փրփուրի...

— Թո՛ղ...

— Հա, ու մի բան էլ... ես ահավոր թանկաբազար եմ։ Դու ինձ կտաս քո դրայվը։

— Եթե դու վերցնես իմ դրայվը, ինձ ի՞նչ կմնա, ախր...

— Քո գեղեցկատես դեմքը, խոսուն հայացքը... քաղաքական հենարանը, ի վերջո...

— Լավ։

— Դե խմի։

— Աաաա.... ցավում աաա... փորըսսսս.... աաաաա... ուֆ.. թողեց... ուֆ... էս ինչ էր այ մարդ... ազիզ, մի հատ էլ լցա հլը... կարգին էլ խմելիք էր, ջիգյար... կայնի, կայնի, բա դու ինձ ու՞րդե էիր ուզըմ քցես... հլը վիզ առ...

Հանսը, Քրիստիանն ու Անդերսենը

No comments:

Post a Comment