Tuesday, September 26, 2017

Ռազմահայրենասիրական ցանկ՝ MS Word-ում

Ինչու՞... 

Իմ մոտ էլ, ինչպես ուզածդ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված հայու մոտ, ի Հայաստանս եւ ի սփյուռս աշխարհի, մի գեղեցիկ աշնանային օր ծագեց էս հարցը. ինչու՞...

Ինչու՞ Մայքրոսոֆթաց Վորդում ցանկերի համարակալումը կարելի է կատարել արաբական ու հռոմեական թվականներով, լատինական այբուբենի տառերով, նույնիսկ բառերով, բայց ոչ՝ մաշտոցյան այբուբենով։

Լավ է, որ կան word-ի՝ էս պատմական անարդարությունը շրջանցելու համար օգտակար symbol ու sequence դաշտերը (fields), ու լավ է, որ կամ ես։ Էս երեք լավ բաների համադրության արդյունքում ստեղծվեց մի մակրոս, որը հարցի լուծում է առաջարկում։


Նկարագրությունը

Պրպտուն խառնվածք ունեցող ցանկացած ընթերցող, իսկ իմոնք հաստատ էդպիսին են, միանգամից կընկալի, որ 
  • օգտագործման համար նախ պետք է ձախ անկյան option button-ներով (1) ընտրել ներմուծվող էլեմենտի տեսակը (նորն է, թե դրանից առաջ գտնվող ցանկի շարունակությունն է. ավելի պարզ ասած՝ «ա»-ից սկվսի՞, թե՞ չէ),  
  • դրանից աջ գտնվող տեքստային դաշտում (2) լրացնել էն նշանը, որը կուզենար տեսնել տառից անմիջապես հետո,
  • ձախ ներքևի անկյունում գտնվող ծիտիկով (3) նշել էդ տառային համարակալումից հետո tab դնելու նախասիրությունը,
  • դրանից ներքև գտնվող ծիտիկով (4) ընտրել հիշողության մեջ հաջորդ տառային համարակալումն ընդգրկելու հնարավորություն (սա ակտուալ է ցանկը «ա» տառից սկսելու դեպքում միայն)։
Երկու նկատառում.
  • եթե փաստաթղթում հայատառ էս ցանկից դեռ չկա, և փորձ է արվում ցանկը շարունակել նախորդից, ապա ավտոմատ նոր ցուցակ է ներդրվում. ցուցակը սկսվում է «ա» տառից։ 
  • եթե տառերը կրկնվում են, ապա ընդամենը նշեք և F9-ով refresh արեք։

Ներբեռնումն ու նախապատրաստումը

  • Էս հղումից պետք է ներբեռնել ArmList.zip ֆայլը, ապա ապարխիվացնել որևէ պանակում։ 
  • Բացել MS Word-ը։
  • Սեղմել Alt+F11 (կամ որևէ այլ ձևով բացել Microsoft Visual Basic for Applications-ը. սա մանրամասնում եմ, քանի որ Word for Mac-ում էլ մակրոսը կիրառելի կլինի, իսկ էնտեղ Windows-ի shortcut-երը միշտ չէ, որ ակտուալ են)։
  • Ձախ վերևի պատուհանում գտնել Normal

  • Աջ կտտացնել, ընտրել Import File
  • Հերթով ընտրել նախորոք ապարխիվացված UserForm1.frm և ArmListForm.bas ֆայլերը։
  • Փակել VBA-ն։

Կիրառումը

  • MS Word-ում սեղմել Alt+F8 (կամ որևէ այլ կերպ բացել մակրոսների մենյուն), ընտրել ArmList-ը (կարելի է նաև shortcut նշանակել էս մակրոսի համար)։

  • Բացված պատուհանում ընտրել նախասիրություններն ու սեղմել OK:
  • Վերջ։
Հ.Գ. վաղուց չէի գրել... ոնց առաջին անգամը լիներ... 




No comments:

Post a Comment