Wednesday, February 14, 2018

Մի կաթիլ էլ...

Չքաղաքականացնե՛լ։ 
Բոլոր համընկնումները պատահական են

***
Մի դիցուհի մի դահլիճում
Մեզ էր բերել, շիշն էր լցնում։
Մեկ էլ իրեն շեֆի մոտից
Դոշին նշան՝ ոնց կուսակից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խակ ծիրան։
Էլ անելու բան դու չունե՞ս։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Տարա ունե՞ս, մի տարադ բեր,
Էս թարմ մեզից, ինչքան ուզես,
Էս սըհաթից լցնեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեզ են լցնում, մին էլ հանկարծ
Մի կաթիլ մեզ ծորում է ցած...

— Թափվե՜ց, թափվե՜ց, այ դու լաչառ
Մեզը հոսեց շալվարս ի վար,
Հոտը հասավ շեֆիս քթին,
Անխի՛ղճ, լ՛իրբ, չա՛ր, անառա՛կ կին
Էս մավաշին առ քո բկին...

— Խփե՜ց, խեղդե՜ց, թաղի մեյմուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,—
Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությո՜ւն...

Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.

— Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,
Գրանտ ստանալով...

Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Պապուլ, տատուլ,
Ծախու մամուլ,
Ընկեր տըղեք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Սաքունց-մաքունց
Քեռի, փեսա...
Ի՞նչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,

Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.

— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Տո ՀՀԿ, տո քաղքենի...
— Քո ռեյտինգդ էսպես հանե՞ս՝
Ու քո մեզը վրես թափե՞ս...

Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մազը ձըգում,
Կրծքին դիպչում, բեդրո քաշում...

Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ թերթն է հասնում.

— Հե՜յ, լայքամե՜ռ,
Մեռած հո չեք,
Տեսեք ինչ լավ նյութ է հասել.
Բյուր միլիոն լայք, բյուր հազար շեյր.
Սենց հաջող օր ո՞վ էր տեսել...

Փառք ձեր շեռին, ջարդած ձեռին
Ձեր նամուսին, ձեր բարքերին, 
Գընա՜նք, հավքենք,
Զապիս անենք,
Լայքենք, շեյրենք...
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ...
***
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ,
Էս գարշահոտ ո՞նց տարածվեց...

Թումանես Հովհանյան

No comments:

Post a Comment